Քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ ալ-Մահմուդին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվել են տուրիզմը, ՏՏ ոլորտը, մշակութային փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները և հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ներդրումային գործակալության տնօրենը գործընկերներին է ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն:

Նրա խոսքով՝ Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում