Սպիտակ տունը հայտարարել է, որ Եվրոպան ինքը պետք է որոշի, թե որքան զենք մատակարարի Կիևին

Սպիտակ տունը հայտարարել է, որ Եվրոպան ինքը պետք է որոշի, թե որքան զենք մատակարարի Կիևին

Եվրոպական երկրները պետք է իրենք որոշեն, թե որքան զենք մատակարարեն Ուկրաինային: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ մեկնաբանելով Կիևի՝ Արևմուտքի կողմից իրեն տրամադրվող ռազմական օգնության արագ ընդլայնման կոչերը։

«Ինչ վերաբերում է դաշնակիցներին, մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք մասնակցում իրենց սեփական ձևով: Կարծում եմ, որ նրանց որոշելիքն է, թե ինչպես են նրանք ցանկանում օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասել է Ջո Բայդենի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ամերիկացի առաջնորդը բավարարվել է եվրոպացի դաշնակիցների՝ առաջին հերթին Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումների ծավալներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում