Եթե չեք ծրագրում նոր ագրեսիա, ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից. Մարուքյան
Ադրբեջանական լրատվամիջոցները լի են «փորձագիտական» քննարկումներով՝ ընդդեմ Եվրամիության և ԵԱՀԿ-ի դիտորդների Հայաստան ժամանելու։
Այս մասին Թվիթերում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով.
«Եթե դուք չեք օկուպացրել հայկական տարածքները և չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»:
Կարծիքներ