Թուրքիայում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները, Թուրքիայում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։

Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության, Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության և «Ժողովի ինքնապաշտպանական» ջոկատների  աջակիցների կողմից երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված «ահաբեկչական քարոզչության» և նախագահ Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել։

Դեսպանին ասվել է, որ տվյալ քայլը ՆԱՏՕ անդամակցության համար ստորագրված եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) կոպիտ խախտում է, և նման գործողություններ չպետք է թույլ տրվեն։

Մասնակիցները սոցիալական ցանցերում տարածել են տարբեր տեսահոլովակներ, որոնք, ինչպես գրում է թուրքական մամուլը, «սպառնալիքներ են պարունակել» Էրդողանի հասցեին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում