«Զանգեր»-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով ժամանակավորապես շարունակում է փակ մնալ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են, իսկ ՝ կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը, Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են։
Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է։
Կարծիքներ