Թրամփը 1 բառով բնութագրել է Պուտինին ու Ծինփինին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին խելացի է համարում։
«Ես շատ լավ գիտեմ Պուտինին, նա շատ խելացի է, շատ բանիմաց», - ասել է Թրամփը Հարավային Կարոլինայում աջակիցների հետ հանրահավաքում:
ԱՄՆ նախկին նախագահը ասել է, որ Չինաստանի ղեկավարին ևս խելացի է համարում։
«Ես կասեի, որ նա (Սի Ծինպինը) ևս շատ խելացի է», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը Fox New-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ նախագահը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը, ի տարբերություն ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենի, սիրում են իրենց երկրները և ցանկանում են, որ դրանք հաջողություն ունենան։
Կարծիքներ