Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը. Էդմոն Մարուքյանը Լաչինի միջանցքից տեսանյութ է հրապարակել

Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը. Էդմոն Մարուքյանը Լաչինի միջանցքից տեսանյութ է հրապարակել

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակելով տեսանյութ, որում ադրբեջանցի «էկոակտիվիստները» ողջունում են ճանապարհի կողքին՝ ցանկապատից այն կողմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին, գրել է.

«Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։

Ադրբեջանական «էկոակտիվիստները», որոնց աջակցում է Ադրբեջանի կառավարությունը, ողջունում են այն զինվորականներին, որոնց հետ 27 օր շարունակ արգելափակել են Լաչինի միջանցքը, որը աշխարհից Լեռնային Ղարաբաղ մատակարարման միակ ալիքն է։

Զզվելի…»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում