Ծառուկյանը կկալանավորվի՞

Ըստ հավաստի տվյալների վաղը՝ սեպտեմբերի 23-ին ժամը 11։00-ին, նշանակված է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու՝ այսինքն ԱԱԾ-ի կողմից կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։ Ըստ շրջանառվող լուրերի այդ նիստի մասին պատշաճ ծանուցվել են եւ՛ Ծառուկյանը, եւ՛ նրա փաստաբանները, սակայն ամեն ինչ անում են, որ ցույց տան, թե տեղեկացված չեն։ Ակնհայտ է, որ խիստ վախեցած վիճակում են եւ ենթադրվում է, որ նրանք չեն կարողացել դատավորի վրա ազդեցության տարբերակ գտնել ու իրենց անտեղյակի տեղ դնելու զավեշտալի ճանապարհով ուզում են ժամանակ շահեն՝ մինչեւ մի որեւէ անօրինական քայլ մտածեն։
Կարծիքներ