Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են
Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են երկու «Opel Astra» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ․ Ավտովթարի հետևանքով «Opel Astra» (վարորդ Վ․ Դ․, ծնված 1986 թ․) մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «ՎԱԶ-2106» (Հ․ Պ․, ծնված 1975 թ․) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները (Ա․ Բ․, ծնված 1970 թ․, Թ․ Գ․, ծնված 1957 թ․, Վ․ Ս․, ծնված 2017 թ․, Հ․ Դ․, ծնված 2016 թ․, Ն․ Դ․, ծնված 1991 թ․ և Կ․ Դ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացրել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև Ա․ Բ․-ն և Թ․ Գ․-ն, Կ․ Դ․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ իսկ Հ․ Դ․-ն և Վ․ Մ․-ն «Մուրացան» ՀՀ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Կարծիքներ