Թուրքական հրետանին գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղերը

Թուրքական հրետանին գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղերը

 Թուրքական բանակի հրետանին երեքշաբթի կրակ է բացել Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիսում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SANA գործակալությանը , գնդակոծության են ենթարկվել Աբու Ռասեյն, Թել Ուարդ, Ռուբեյաթ և Ալ-Ասադիա գյուղերը։ Արդյունքում զոհվել է երկու կին և մեկ տարեց տղամարդ, վիրավորվել է առնվազն 10 մարդ, որոնց թվում կան երեխաներ։

Գործակալության տվյալներով՝ թուրքական զորքերի հետ միասին գյուղերը գնդակոծել է սիրիական զինված ընդդիմությունը, որոնց աջակցում է Անկարան։ Նրանք ինտենսիվ ականանետային կրակ են արձակել Աբու Աշբա եւ Անիկ ալ-Հավա շրջաններից։ Կրակի տակ ընկած խաղաղ բնակիչների տները նյութական վնասներ են կրել։ Բնակիչները նախընտրել են լքել գյուղերն ու տեղափոխվել ավելի ապահով տարածքներ։

Երկուշաբթի օրը հարևան Թել Խալաֆում խմբավորումների անդամները պայթեցրել են խաղաղ բնակիչների մի քանի տներ, որոնք հրաժարվել են կամավոր հանձնել զինյալներին: Անօթևան ընտանիքները փախել են նահանգի մայրաքաղաք Հասեկե քաղաք:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում