Օմիկրոն շտամը հայտնաբերվել է 106 երկրում
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը հայտնաբերվել է 106 երկրում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
«2021 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ օմիկրոն տարբերակը հայտնաբերվել է 106 երկրում», - ասվում է ԱՀԿ ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը սեկվենսավորման ժամանակ օմիկրոն է հայտնաբերվել դեպքերի 1,6%-ում։ Աշխարհում շարունակում է գերակշռել դելտա շտամը, որը հայտնաբերվել է այս ժամանակահատվածում կենսանյութերի նմուշների 96%-ում:
Ինչպես նշում է կազմակերպությունը՝ վերջին ապացույցները ցույց են տալիս, որ օմիկրոն տարբերակն ունի աճի առավելություններ դելտա տարբերակի նկատմամբ և արագորեն տարածվում է: Ընդ որում, դա վերաբերում է նաեւ բնակչության շրջանում իմունիտետի բարձր մակարդակ ունեցող երկրներին։ Ինչ վերաբերում է օմիկրոնով վարակվելու դեպքում հիվանդության ընթացքի ծանրությանը, ապա այս ցուցանիշի մասին տեղեկատվությունը դեռ սահմանափակ է։
Կարծիքներ