Մակրոնը Ազգային ժողովի նոր ընտրություններ է նշանակել՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտության պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտություն է կրել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Ես որոշել եմ ձեզ վերադարձնել խորհրդարանական ապագայի ընտրությունը քվեարկության միջոցով։ Հետևաբար, ես ցրում եմ Ազգային ժողովը», - հունիսի 9-ին Ելիսեյան պալատից հայտարարել է Մակրոնը՝ դիմելով ժողովրդին։
Նա հավելել է, որ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։
Ֆրանսիայի նախագահի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը ձայների մեծամասնությամբ առաջ է անցել Եվրախորհրդարանի ընտրություններում՝ պարտության մատնելով Մակրոնի կենտրոնամետ կուսակցությանը։
Ըստ նախնական տվյալների՝ «Ազգային ճակատ»-ը ստացել է ձայների 31,5 %-ը, ինչը երկու անգամ գերազանցում է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությանը, որը հավաքել է ձայների 15,2 %-ը։
Կարծիքներ