Ինչու Արամ Նիկոլյանը չի ծառայել բանակում.ՀԺ
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը։Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հեղինակել և կարել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ նշված աշխատանքների համար Նիկոլյանը 18,9 մլն դրամ գումար է ստանալու:
«Հայկական ժամանակ»-ին նաև հայտնի է դարձել, որ Նիկոլյանը չի ծառայել հայկական բանակում: Մեր տեղեկություններով՝ նա 2003 թվականին աչքի հիվանդության պատճառով ազատվել է պարտադիր զինծառայությունից:
Կարծիքներ