ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Բայդենի որդու նամակագրությունը

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Բայդենի որդու նամակագրությունը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հանթեր Բայդենի նամակագրությունը ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գրասենյակի և Ուկրաինայում Պենտագոնի կապալառուների հետ, փոխանցում է ТАСС-ը։

Նրանք ենթադրում են, որ նախագահ Բայդենի որդին մեծ դեր է ունեցել Ուկրաինայում պաթոգենների աշխատանքի համար ֆինանսական հնարավորություն ստեղծելու գործում՝ միջոցներ հավաքելով Black and Veach-ի և Metabiota-ի համար, ասվում է ՌԴ նախարարությունում:

Նամակագրությունից հետևում է նաև, որ Ուկրաինայում Պենտագոնի նպատակները հեռու են գիտականից. նամակներից մեկում Metabiota-ի փոխնախագահը նշում է, որ ընկերության աշխատանքն ուղղված է լինելու «Ուկրաինայի մշակութային և տնտեսական անկախության ապահովմանը Ռուսաստանից», հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն անձանց ցուցակը, ովքեր մասնակցել են Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը։

Նշվում է, որ Կիևի ռեժիմը տեխնիկական միջոցներ էր մշակում կենսաբանական զենքի առաքման և օգտագործման համար։

ԱՄՆ-ը զարգացող երկրները դիտարկում է որպես կենսաբանական զենքի բաղադրիչների փորձադաշտ, նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում