«Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդես՝ Մաշտոցյան Մատենադարանում

«Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդես՝ Մաշտոցյան Մատենադարանում

Մաշտոցյան Մատենադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն՝ Վահան-Տեր Ղևոնդյանը, պատմեց Մութաֆյանի և իր գործունեության մասին, նշեց որ Մութաֆյանն իր բազմաթիվ հրատարակություններով մեծապես հարստացրեց հայագիտության այս ուղղությունը, որը կարող ենք կոչել կիլիկյան հարստություն.

«Արմեն Մութաֆյանի հետաքրքրությունները ընդգրկում են մի շրջանակ, որը կարելի է անվանել արևելյան-միջերկրական և Մեծ Ասորիք»։

Հաջորդիվ հանդես եկավ ԿԳՄՍ նախարար՝ Վահրամ Դումանյանը և իր շնորհակալական խոսքերը հայտնեց Կլոդ-Արմեն Մութաֆյանին իր կատարած աշխատանքի համար, ասելով որ ինչքան էլ Ձեր գործունեությունը ծավալել եք Ֆրանսիայում, այնուամենայնիվ երբեք չեք դադարել հայ լինելուց և միշտ հավատարիմ եք մնացել ձեր արմատներին և հավաքական հիշողությունը։

Նշենք, որ Կլոդ-Արմեն Մուրաֆայանը եղել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկարամյա բարեկամ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորեց Արմեն Մութաֆյանին իր 80 տարելիցի կապակցությամբ, և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Կլոդ Արմեն Մութաֆյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով:

Արմեն Մութաֆյանը նախ շնորհակալություն հայտնեց իր պարգևի համար, ապա ներկաներին պատմեց «Երուսաղեմը և հայերը» գրքի ստեղծման գաղափարի մասին:

Կլոդ-Արմեն Մութաֆյանի նոր գիրքը նվիրված էր հայկական Երուսաղեմին և գրքում ներկայացված էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Գրքի կարևորագույն արժանիքներից մեկը, հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։

 

Լիանա Փանոսյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում