Կբարձրացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականության արդյունավետությունը

Կբարձրացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականության արդյունավետությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգում, որը կանոնակարգում է ՀՀ օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը:

Ըստ այդմ նախատեսվում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված ընթացակարգերի և դրանցով սահմանված պահանջների փոփոխություններ: Մասնավորապես, ուժը կորցրած են ճանաչվել Եվրակոնտրոլ կազմակերպության Էս Էյ Ար Ար (ESARR) կանոնակարգերը՝ պայմանավորված քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող Եվրամիության կանոնակարգերի (EU Regulation) ընդունման հետ, ինչպես նաև սահմանվել են լրացուցիչ պահանջներ աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման հետ:

Միաժամանակ, հստակեցվել են թույլտվություն տալու և թռւչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների իրականացման գործընթացների շրջանակում իրականացվող ուսումնասիրությունների ժամկետները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում