Փարիզում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել

Փարիզում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել

Փարիզում անկարգություններ են սկսվել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խաղաղ ցույցի մեկնարկից կես ժամ անց ցուցարարներին բազմահազարանոց սևազգեստ մարդիկ են միացել: Նա նրանք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ոստիկանության հասցեին, այնուհետև սկսել են շշեր և հրավառուկներ նետել ուժայինների ուղղությամբ:

Կարգուկանոնը խախտողները ավտոմեքենա են հրդեհել, ինչպես նաև աղբամաններ և հեծանիվներ: Դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության մի քանի հաշվարկ:

Հիշեցնենք, որ հանուն ԶԼՄ-ների ազատության խաղաղ երթը մեկնարկել էր 14:00-ին (երևանյան 17:00) Բաստիլի հրապարակից:

Բողոքի ակցիայի համար պատճառ է դարձել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքը, որը երկրի Ազգային ժողովն ընդունել է այս շաբաթ: Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքի պատկերի կամ նույնականացման այլ տարրի՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով տարածման համար»: Այս կանոնի խախտման համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում