Հռոմի «Ռոմայի» մարզաբազայում 20 արկեր են հայտնաբերել
Հռոմի «Ռոմայի» մարզաբազայում կառուցվող նոր խաղադաշտի տարածքում հայտնաբերվել են 2-րդ համաշխարհային պատերազմից մնացած արկեր: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Սակրավորները սկզբում հայտնաբերել են երեք նման ռումբ, սակայն տարածքի հետագա ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերել ևս 17-ը: Շինարարական աշխատանքները մարզաբազայում ժամանակավոր դադարեցված են:
«Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այժմ պատրաստվում է նոյեմբերի 29-ին նախատեսված «Նապոլիի» հետ սկզբունքային հանդիպմանը:
Կարծիքներ