Սարդարապատ գյուղի տնակներից մեկին կից քարե շինությունում հրդեհ է բռնկվել

Սարդարապատ գյուղի տնակներից մեկին կից քարե շինությունում հրդեհ է բռնկվել

Հունիսի 3-ին, ժամը 01:19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի 30-րդ փողոցում գտնվող տնակներից մեկին կից քարե շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ 02:35-ին: Շինությունում (մոտ 20 քմ) այրվել են կենցաղային իրեր և կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում