Լիբանանը 25-օրյա համապետական կարանտին է հայտարարել
Լիբանանը 25-օրյա համապետական կարանտին է ներդնում` կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար, հայտնում է AP-ն:
Անցյալ տարվա փետրվարի վերջին առաջին դեպքի մասին հաղորդումից ի վեր սա երրորդ կարանտինն է Լիբանանում: Բիզնեսի մեծ մասը կփակվի, տեղաշարժը կսահմանափակվի, իսկ թռիչքների քանակը երկրի միջազգային օդանավակայանում կկրճատվի:
Հինգշաբթի օրվանից ամեն օր երեկոյան 6:00-ից առավոտյան 5:00-ը պարետային ժամ է գործում, որը կտեւի մինչեւ փետրվարի 1-ը:
Լիբանանը նախօրեին նոր կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թվի ռեկորդ էր սահմանել. 24 ժամվա ընթացքում գրանցվել էր 4166 դեպք: Լիբանանը հայտնել էր նաեւ կորոնավիրուսից մահվան 21 դեպքի մասին, ինչի արդյունքում միջերկրածովյան այս փոքր երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 200.000-ի, ընդ որում, մահացել է ավելի քան 1500 մարդ:
«Տարածումը սահմանափակելու լավագույն միջոցը տանը մնալն է»,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը:
Կարծիքներ