Իրաքի դատական մարմինները Թրամփին ձերբակալելու որոշում են կայացրել Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ
Իրաքի դատական մարմինները հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու որոշում են կայացրել անցած տարի իրանցի գեներալ եւ իրաքցի ապստամբների ազդեցիկ առաջնորդ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ:
Օրդերը տրվել է Բաղդադի դատարանի դատավորի կողմից, որին հանձնարարվել է հետաքննել Վաշինգտոնի կողմից հասցված անօդաչուի հարվածը, որի հետեւանքով զոհվել է գեներալ Ղասեմ Սուլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուխանդիսը: Նրանք սպանվել են մայրաքաղաքի օդանավակայանի հարեւանությամբ անցած տարվա հունվարին, հաղորդում է AP-ը:
Ձերբակալելու օրդերը տրվել է կանխամտածված սպանության մեղադրանքով, որը ենթադրում է մահապատիժ դատավճռի դեպքում:
Օրդերի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դատավորը գրանցել է Աբու Մահդի ալ Մուխանդսի ընտանիքից հայցորդների դիմումները, ասվում է Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության մեջ: Դատարանը հայտարարել է, որ սպանության հետաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ