Ամփոփվել են 2021 թ. ուստարվա ընթացքում ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման միջոցառումների արդյունքները

Ամփոփվել են 2021 թ. ուստարվա ընթացքում ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման միջոցառումների արդյունքները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները:

Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում