Սիերա Լեոնեում վառելիքի տանկերի պայթյունի հետևանքով զոհվել է 108 մարդ
Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում վառելիքի բեռնատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 108-ի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Աֆրիկյան պետության աղետների կառավարման ազգային գործակալությանը։
Ըստ աղբյուրի՝ զոհերի թիվը հասել է 108-ի, ևս 92 մարդ վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցներում։ Ազգային գործակալությունը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան, երբ բենզինով բեռնատարը բախվել է գրանիտե սալաքարեր տեղափոխող բեռնատարին։
Վթարից հետո երկու վարորդներն էլ դուրս են եկել մեքենաներից, իսկ շրջապատի մարդիկ շտապել են հավաքել վնասված բենզատարից թափված վառելիքը։ Ինչ-որ պահի պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Զոհերի մեծ մասը այրվել է։
Կարծիքներ