ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է աշխատակիցների պատվաստման պարտադիր պահանջը
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է նախագահ Ջո Բայդենի սահմանած որոշումը՝ խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ դատարանն անդրադարձել է սահմանված պահանջով առաջացած «օրենսդրական և սահմանադրական լուրջ» խախտումներին։
Գործակալության տվյալներով՝ դատարանի որոշումը արձագանքն էր մի քանի ընկերությունների, իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Տեխասի, Լուիզիանա, Միսիսիպի, Հարավային Կարոլինա և Յուտա նահանգների ներկայացուցիչների համատեղ միջնորդությանը։
Կարծիքներ