Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը
Երևանում մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային 4-րդ ցուցահանդեսը Հայաստանում: Էքսպոն մեկ հարկի տակ է հավաքել անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 12 ոլորտները ներկայացնող 100-ից ավելի ընկերությունների:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ TOON EXPO 2024-ին այս տարի միացել են աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։ «Մենք ունենք 110 տաղավար, որոնցից 88-ը մեր տեղական ընկերություններն ու կառուցապատողներն են, իսկ մնացածը միջազգային շուկայի մեր գործընկերները: Այսօր ունենք մոտ 10 երկրից պատվիրակություններ ու մասնակիցներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Կիպրոսից Վրաստանից, Հունաստանից, Ռուսաստանից և Իրանից: Այս բոլոր երկրների ներկայացուցիչները մեծ ուրախությամբ հենց իրենք են հայտ ներկայացրել, որպեսզի Հայաստանում ներկայացնեն իրենց անշարժ գույքի շուկան»,- ասաց Հարոյանը:
Նա նաև ուրախությամբ նշեց, որ ցուցահանդեսին կից նաև ընթանում է Armenian Real Estate Globalization Summit 2024-ը, որը նպատակ ունի դառնալու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առանցքային իրադարձությունը Հայաստանում։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։
Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ընկերությունների կողմից առաջարկվող նորարար ու հետաքրքիր լուծումներով բնակարաններին և կատարել առավել հարմար ընտրություն: Նման մեծ ընտրության հնարավորություն է ընձեռում ML Mining ընկերությունը՝ առաջարկելով բնակարանային շուրջ 15 նախագիծ՝ Երևանում և 2 մարզկենտրոններում:Արդեն գործող Business Park կենտրոնն էլ առաջարկում է հարմարավետ 4 մասնաշենք, ևս 2-ը պատրաստ կլինի արդեն 2025 թվականին:
Այս տարի TOON EXPO 2024-ին այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաև Դուբայի անշարժ գույքի շուկային՝ Marrfa ընկերության միջոցով:Arcana համալիրի պրեմիում դասի եզակի դիզայնով բնակարաններն էլ կգոհացնեն քմահաճ այցելուներին՝ ապահովելով հիանալի տեսարան բնակարանի բոլոր կողմերից: Իսկ գեղեցիկ ու հարմարավետ բնակարան ունենալն անհնար է պատկերացնել առանց որակյալ շինարարական նյութերի։ Այս հարցում այցելուներին ինչպես նաև կառուցապատողներին օգնության է գալիս Mix Group-ը:
Բնակարան ձեռք բերելու հարցում էլ ֆինանսապես կօգնի Ardshinbank-ը՝ տրամադրելով շահավետ հիփոթեկային վարկեր:Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 27-ը: Այն անցկացվում է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում, մուտքն ազատ է:
Կարծիքներ