Իսրայելը հայտնել է Գազայում պատանդ պահվողների հստակ թիվը

Իսրայելը հայտնել է Գազայում պատանդ պահվողների հստակ թիվը

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում 199 մարդ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։

Հոկտեմբերի 15-ին հաղորդվել էր, որ պատանդների թիվը 155 է։

ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ մտադիր է իր մոտ գտնվող պատանդներին փոխանակել ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների և Իսրայելի բանտերում գտնվող բոլոր արաբների հետ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 2808-ի։ Նրանցից 2750-ը զոհվել է Գազայում, 58-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին։ Երկու կողմերից վիրավորների թիվը 10 950 է, այդ թվում՝ 9700-ը՝ Գազայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում