Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Այս մասին Բուրիչը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ