Սպիտակ տունն անհիմն ու ծիծաղելի է համարում Ռուսաստանի հայտարարությունները՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ

Սպիտակ տունն անհիմն ու ծիծաղելի է համարում Ռուսաստանի հայտարարությունները՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ

ԱՄՆ-ն անհիմն է համարում Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ։

Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք ամիսներ առաջ պատասխանել ենք ռուսների այս ծիծաղելի ու չհիմնավորված պնդումներին. չկա զենք, չկա կենսաբանական զենք, չկան լաբորատորիաներ, որևէ աշխատանք չի տարվում կենսաբանական զենքի արտադրման ուղղությամբ Ուկրաինայում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում