Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ է ժամանել Հայաստան

Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ է ժամանել Հայաստան

Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 91 հազար 448 մարդ: Այս ժամի (16:00) դրությամբ Հայաստան ժամանած անձանց թիվը մոտ 93 հազար է:

Այս մասին քիչ առաջ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Հակարի կամուրջը կեսօրի դրությամբ հատել է ավելի քան 19 հազար 103 տրանսպորտային միջոց:

23 հազար 433 մարդ օգտվել է ՀՀ կառավարության կողմից առաջարկվող կացարաններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում