Ֆրանսիան կփակի երկրի սահմանները ԵՄ-ից դուրս գտնվող մարդկանց համար. RT

Ֆրանսիան կփակի երկրի սահմանները ԵՄ-ից դուրս գտնվող մարդկանց համար. RT

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրի իշխանությունները փակել են սահմանները բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են մեկնել Եվրամիությունից դուրս երկրներ կամ այնտեղից ժամանել: Այս մասին գրում է RT-ն՝ վկայակոչելով մամուլի ասուլիսի ժամանակ Կաստեքսի խոսքերը:

«Մենք կարող ենք ինքներս մեզ հնարավորություն տալ», - ասել է Ֆրանսիայի վարչապետը:

Նա շեշտել է, որ Եվրամիությունից դուրս գտնվող երկրների հետ սահմաններն այժմ փակ են:

Ֆրանսիայի վարչապետը հավելել է, որ երկիր կարող են մուտք գործել կամ լքել միայն այն մարդիկ, ովքեր «լավ» պատճառներ ունեն:

Ավելի վաղ Կաստեքսը հայտնել էր, որ երկրում մոտ 1 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում