2020 թվականին Չինաստանն ավելի քան 220 միլիարդ դիմակ է արտահանել
Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտնել է, որ Չինաստանը 2020 թվականին ավելի քան 220 միլիարդ դիմակ է արտահանել, ինչը համարժեք է գրեթե 40 դիմակի Չինաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր անձի համար, փոխանցում է AFP:
Առեւտրի փոխնախարար Ցյան Քեմինգը հայտնել է, որ Չինաստանն անցյալ տարի 2.3 միլիարդ կտոր պաշտպանիչ միջոցներ եւ թեստավորման մեկ միլիարդ հավաքածու է արտահանել` «կարևոր ներդրում ունենալով համավարակի դեմ համաշխարհային պայքարում»:
Միայն դիմակների մատակարարումը 340 միլիարդ յուան (52.6 միլիարդ դոլար) է արժեցել, այս ամսվա սկզբին հայտարարել էր մաքսային պաշտոնյան: «(Ծավալը) համարժեք է գրեթե 40 դիմակի տրամադրմանը Չինաստանից դուրս աշխարհի յուրաքանչյուր մարդու համար»,- ասել էր մաքսային ծառայության ներկայացուցիչ Լի Կույվենը:
Կարծիքներ