ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն բյուրոյի տնօրենին

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն բյուրոյի տնօրենին

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հուլիսի 26-ին ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։ Նա մատնանշել է նաև կոորդինացիոն բյուրոյի աշխատանքը, ինչի շնորհիվ փոխգործակցությունն իրավապահ կառույցների միջև ավելի է զարգանում։

«Օլեգ Կոնովալովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ Բյուրոյի կատարած աշխատանքներին և անելիքներին։
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահն է, Օլեգ Կոնովալովը Վահե Ղազարյանին ներկայացրեց առաջիկայում կայանալիք խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, փաստաթղթերի շրջանակն ու քննարկվելիք հարցերի մանրամասներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը խոսել ենն նաև համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման, հետախուզվողների հայտնաբերման մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում