Ճապոնիայում փոթորկի հետևանքով տուժածներ կան․ չեղյալ է հայտարարվել 33 ներքին չվերթ

Ճապոնիայում փոթորկի հետևանքով տուժածներ կան․ չեղյալ է հայտարարվել 33 ներքին չվերթ

Ճապոնիայի հարավ-արևմուտքում առնվազն հինգ մարդ է տուժել «Չանսու» թայֆունի հետևանքների պատճառով: Այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը։

Տեղական ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ընդհանուր առմամբ 33 ներքին չվերթ: Հաղորդվում է նաև, որ Ճապոնիայի հարավ-արևմուտքում 7 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել:

Այժմ արեւադարձային փոթորիկը գտնվում է Նառա արևմտյան պրեֆեկտուրայի շրջանում և շարժվում է արևելյան ուղղությամբ: Քամու արագությունը կենտրոնական հատվածում կազմում է 20 մ/վ, պոռթկումների արագությունը հասնում է 30 մ/վ-ի:

Ըստ կանխատեսումների ՝ օրվա ընթացքում Ճապոնիայի հարավարևմտյան և Կենտրոնական մի շարք շրջաններում կարող են տեղալ մինչև 300 մմ տեղումներ: Այս կապակցությամբ օդերևութաբանները նախազգուշացնում են սողանքների առաջացման և ջրամբարներում ջրի մակարդակի բարձրացման վտանգի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում