Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Transfermarkt-ի հրապարակած ցուցակում Հայաստանի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը 4-րդն է: Նրա տրանսֆերի գինը կազմում է 18 մլն եվրո:
Առաջին տեղում Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (80 մլն եվրո): Լավագույն հնգյակում են նաև Ուկրաինայի և Լոնդոնի «Արսենալ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զինչենկոն (42 մլն եվրո) ու Ռուսաստանի հավաքականի և ֆրանսիական «Մոնակո»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (30 մլն եվրո):
Կարծիքներ