Թուրքիան սկսել է դիրիժաբլներ կիրառել Սիրիայի հետ սահմանը հսկելու համար
Թուրքիան սկսել է դիրիժաբլներ կիրառել Սիրիայի հետ սահմանի հսկողության համար: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
ASELSAN կազմակերպության մշակած «Karagöz» մոդելի դիրիժաբլներն օգտագործվում են, մասնավորապես, Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլը սահմանամերձ շրջանում:
Դրանց վրա տեսանկարահանող սարքեր են տեղադրված, որոնք նկարահանում են տարածքը 8 քառակուսի կիլոմետր շառավղով: Դիտման անկյունը 360 աստիճան է, սարքի երկարությունը` 17 մետր: Դիրիժաբլը կարողանում է օդ բարձրանալ մինչև 500 մետր:
Կարծիքներ