Բայդենի ընտրվելուց հետո Հարավային Կորեան հույս ունի հաղթել ԱՄՆ զորքերի հետ կապված վեճում
Հարավային Կորեան դրական է տրամադրված Բայդենի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս ունի հաղթել ԱՄՆ զորքերի հետ կապված միլիարդավոր դոլարների վեճում, հայտնում է Reuters-ը:
Սեուլի պաշտոնյաներն ու փորձագետները չեն ակնկալում, որ Բայդենն ամբողջովին կհրաժարվի 1950-1953 թվականների Կորեական պատերազմից հետո երկրում տեղակայված շուրջ 28500 ամերիկյան զորքերի պահպանման համար Հարավային Կորեայի կողմից ավելի շատ վճարելու պահանջից:
Սակայն Բայդենը խոստացել է չօգտագործել զորքերի ներկայությունը` Հարավային Կորեայի «շորթման» համար, իսկ աղբյուրները Հարավային Կորեայի կառավարությունում նշում են, որ ակնկալում են, որ Բայդենի վարչակազմը կհամաձայնի գործարքին, որը մոտ է Սեուլի առաջարկին` վճարել 13 տոկոս ավել կամ տարեկան 1 միլիարդ դոլար:
Կարծիքներ