Վրաստանի ՊԱԾ-ն հայտարարում է Բիձինա Իվանիշվիլիի ենթադրյալ սպանության մասին
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Վրաստանի նախկին իշխանության ներկայացուցիչների կողից նախապատրաստվում է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանությունը:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը ծրագրել և ֆինանսավորել են Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և ՆԳՆ նախկին աշխատակիցները, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայում:
«Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը՝ Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կազմակերպմամբ և ֆինանսավորմամբ»,- ասվում է ՊԱԾ հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ ապացույցներ չեն ներկայացվում։ Այս փուլում անուններ չեն նշվում, իսկ գործն ունի «գաղտնի» մակագրություն։
Կարծիքներ