Ֆրանսիայի ՆԳՆ-ն ճշտել է Լե Մանում նավակի խորտակման հետեւանքով զոհվածների թվի վերաբերյալ տվյալները
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել Է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել Է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:
ՆԳՆ-ի տվյալներով՝ երկու հոգու հաջողվել Է փրկել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Էր 31 զոհվածների մասին: Նոյեմբերի 24-ին Կալեի շրջանում ջրասույզ Է եղել շուրջ 50 անօրինական միգրանտների տեղափոխող նավակը:
Նրանք մտադրվել Էին անցնել Լե Մանը՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար: Փրկարարները շարունակում են անհայտ կորած միգրանտների որոնումը: Դյունկերկ նավահանգստի դատախազությունը հայտարարել Է հետաքննություն սկսելու մասին՝ «չկանխամտածված սպանությունթյուն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ