Ժոզեպ Բորելը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կառաջարկի
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ նոր պատժիչ միջոցառումներ է առաջարկելու Ռուսաստանի նկատմամբ՝ փոխանցում է Gazeta.ru կայքը:
Բորելի խոսքով՝ պատժամիջոցների հարցը կքննարկվի փետրվարի 22-ին նախանշված Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև՝ մարտին կայանալիք գագաթնաժողովին:
«Որպես արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ օգտվելով նախաձեռնելու իմ իրավունքից, ես հստակ առաջարկներ կանեմ»,- ընդգծել է դիվանագետը:
Միաժամանակ, Եվրախորհրդարանի նիստի ժամանակ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու շահագրգռվածություն չի ցուցաբերել:
Կարծիքներ