Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ՄԻՊ-ը անդրադարձել են Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին
Հուլիսի 1-ին Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Միջերկրականի օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի (IOI-Եվրոպա) տարածաշրջանային կառույցի նախագահ Անդրեաս Պոտակիսի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական, դատաիրավական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են ինստիտուտների միջև փորձի փախանակման, փոխադարձ այցերի, համագործակցության խորացման կարևորությունը:
Կողմերն անդրադարձել են Հունաստանի տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, խնդիրներին:
Հանդիպման ընթացքում նախանշվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի ՄԻՊ ինստիտուտների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու պատրաստակամությունը:
Կարծիքներ