Պերուում ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել

Պերուի Կուսկո քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ առնվազն մեկ մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է RPP ռադիոկայանը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Բախումները Կուսկոյում սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները շարժվել են դեպի քաղաքի միջազգային օդանավակայան, որն ամեն տարի ընդունում է հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկների, ովքեր գնում են Մաչու Պիկչու հնագույն համալիր։ Ոստիկաններին հաջողվել է զսպել ցուցարարներին։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլյոյի իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։
Կարծիքներ