Ծառուկյանի փաստաբանները դատարան չեն գնա
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանն ու իր փաստաբանները հնարավոր է չմասնակցեն Ծառուկյանի կալանքի միջնորդությունը քննող դատական նիստին՝ պատճառաբանելով, որ պատշաճ ծանուցված չեն: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ ավելի քան պատշաճ ու հնարավոր բոլոր տարբերակներով առաքված ծանուցումները շատ լավ էլ տեղ են հասել, սակայն Ծառուկյանն ու իր շրջապատը մինչ այս պահը որևէ կերպ չեն կարողացել ապօրինի ազդեցություն ունենալ դատավորի վրա և նախկին սցենարը կրկնել: Եվ հասկանալով, որ այլևս ոչինչ չեն կարող անել՝ փորձում են ընդամենը անտեղյակ ձևանալով ժամանակ շահել: Բայց կարծես թե Ծառուկյանի շուրջ օղակը սեղմվում է և ԱԱԾ-ի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը կարծես թե դառնալու է իրականություն, քանի որ փաստերն ու իրողությունները առավել քան խոսուն են:
Կարծիքներ