Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա,- տեղեկացնում է shamshyan.com–ը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արզական գյուղի բնակիչ, 16-ամյա Էդմոն Հ.-ն և Երևանի բնակիչ, 16-ամյա Վահան Ս.-ն:

Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արզական գյուղի բնակիչ, 30-ամյա Խոսրով Հայրապետյանը, Արզական գյուղի Երևանյան փողոցում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե պատնեշին, ինչի հետևանքով էլ երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում