Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին

Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, որպես գլխավոր դասախոս հրավիրված է G20 ֆորումին,- հայտնում են Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքի էջում:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հրաւիրուած է G20 ֆորումին որպէս գլխաւոր դասախօս

Վեհափառ Հայրապետը հրաւէր ստացաւ որպէս գլխաւոր դասախօս մասնակցելու G20 երկիրներու պետերուն հանդիպման նախօրեակին տեղի ունենալիք միջազգային ֆորումին: Նորին Սրբութիւնը պիտի խօսի «Կրօնի դերը տագնապներու լուծման գծով յատկապէս արաբական աշխարհի մէջ» նիւթին շուրջ:

G20 Ֆորումը տեղի պիտի ունենայ Իտալիոյ Պոլոնիա քաղաքին մէջ, 12-14 Սեպտեմբեր 2021-ին, որուն պիտի մասնակցին գիտական, տեղեկատուական, ակադեմական եւ այլ մարզերու առնչուած բարձրաստիճան ներկայացուցիչներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում