Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականը երկամարտի ևս երկու մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում:

+109 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 451 կգ (211 + 240) արդյունքով:

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 446 կգ արդյունքով (210 + 236):

Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով 2-րդն է Եվրոպայի առաջնությունում։

Գերծանր քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն (462 կգ): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում