Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ 

Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։ 

Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։ 

Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է սգո օր։

Հուլիսի լույս 30-ի գիշերը երկարատև մուսոնային անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել նահանգի հյուսիսարևելյան Վայանադի շրջանում: Սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում