Բեյրութում տեղի ունեցած պայթյունը համարժեք էր 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի․ սեյսմոլոգներ
Հորդանանի սեյսմոլոգիական աստղադիտարանը եզրակացրել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հավասարազոր է եղել 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Պայթյունի արդյունքում արձակված էներգիան չափազանց հզոր էր», – ասել է կազմակերպության ղեկավար Մահմուդ ալ-Կարյուտին:
Ըստ նրա, մոնիտորինգի կայանը տեղական ժամանակով 18.08-ին արձանագրել է «4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժին համարժեք» պայթյուն:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ պայթել է նավահանգստի պահեստում պահվող ամոնիակի նիտրատը: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածներին:
Ըստ նախնական տվյալների, պայթյունի զոհ է դարձել մոտ 70 մարդ, վիրավորվել է ավելի քան 3.5 հազար մարդ:
Կարծիքներ