Նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները չեն համընկնում․ Սանոսյան

Նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները չեն համընկնում․ Սանոսյան

Նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները որոշակի չեն համընկնում։

Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, որ, հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը, ի՞նչ ծրագրեր են իրականացվում հին շենքերի նորացման ուղղությամբ:

Նախարարի խոսքով՝ ե՛ւ 2019 թվականին, ե՛ւ 2020 թվականին օրենսդրական որոշակի փոփոխություններ են արվել, եւ այսօր ընդհանուր շինարարության մեջ հաշվի են առնվում առկա նորմատիվները:

Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին խոշոր ծրագիր է իրականացվում. Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է վթարային շենքերը քանդել և դրանց տեղը կառուցել նորերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում