IPHONE-ների արտադրությունը կկրճատվի 20 տոկոսով

IPHONE-ների արտադրությունը կկրճատվի 20 տոկոսով

Apple ընկերությունը մտադիր է 20 տոկոսով կրճատել նոր iPhone-ների արտադրությունը։ Այս մասին հայտնում է Nikkei պարբերականը։

Ըստ հրապարակման, անցյալ տարեվերջին ընկերությունները կապալառուներին պատվիրել է 96 միլիոն հատ նոր մոդելի սմարթֆոնների համար նախատեսված բաղկացուցիչ մասեր /հիմնականում՝ նախատեսված iPhone 12, iPhone 11 եւ iPhone SE մոդելների համար/ իսկ այս տարվա համար պատվիրել է 75 միլիոն հատ սմարթֆոնի բաղկացուցիչներ։

Ընդ որում, որոշ կապալառուների խնդրել են որոշ ժամանակով սառեցնել մատակարարումները։ Բացի այդ, ընկերությունը հետաձգել է նոր մոդելի MacBook նոութբուքների մասսայական արտադրության մեկնարկի ժամկետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում