Բժիշկները Սաակաշվիլիի հետ կհանդիպեն վերջինիս համաձայնության դեպքում

Վրաստանի Առողջապահության նախարարությունը ստեղծել է բժիշկների խումբ, որը պետք է հետազոտի և վերահսկի Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը:
Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այդ մասին Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է Արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցել են Արդարադատության նախարարն ու հանրային պաշտպանը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ բժիշկների խումբը Սաակաշվիլիի հետ կհանդիպի վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո:
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակներում իրենք անհրաժեշտության դեպքում պարբերաբար միմյանց հետ տեղեկատվություն են փոխանակում:
«Բացի այդ, հանրային պաշտպանին խնդրել են կանոնավոր կերպով վերահսկել իրավական իրավիճակը»,- ասել է Ռատի Բրեգաձեն:
Ըստ Նինո Լոմջարիայի, Միխեիլ Սաակաշվիլիի իրավական կարգավիճակը խախտվել է միայն մեկ անգամ այս փուլում, երբ նրա առողջության մասին տեղեկատվությունը տարածվել է առանց նրա թույլտվության:
«Կարևոր է, որ օբյեկտիվ և ժամանակին տեղեկատվություն տրամադրվի հանրությանը նրա վիճակի մասին, այնուամենայնիվ, դա պետք է արվի այնպես, որ կոպտորեն չխախտվեն նրա անձնական տվյալները»,- ասել է Լոմջարիան:
Նրա խոսքով, կարևոր կլինի Միխեիլ Սաակաշվիլիի անձնական վստահությունը բժիշկների աշխատանքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին:
Կարծիքներ